Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Աստված կամեցել է, ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին դեմ գնալ․ Վարդան Ղուկասյան
Եթե Աստված կամեցել է, ոչ ոք չի կարող Աստծո կամեցածին դեմ գնալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ, այսօր քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրաառնալով Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, ով համաձայնել էր անհրաժեշտ քվեները տալ իրեն, որ դառնա քաղաքապետ:
«Ես գիտեմ՝ ինչի տակ եմ մտել: Ես ինքս իմ նկատմամբ եմ խիստ, կարիքը չկա, որ ես ինչ-որ մարդկանց ասելով զգաստանամ: Ես ինձանով զգաստ եմ: Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա:
Հարցին՝ իր եւ Մարոտւն Գրիգորյանի միջեւ բանակցություններ են եղե՞լ, թե վերջինս միանձնյա որոշել է ապահովել ձեր ընտրությունը, Վարդան Ղուկասյանը պատասխանել է. «Ես կարդացել եմ իր հայտարարությունը, մենք իրար հետ չենք խոսել, և հուսով եմ կխոսենք: Թուրքն ու հայը չենք, ես ներողամիտ մարդ եմ ամեն ինչի մեջ:
Ինքը ճիշտ է արել, կարող է՝ ցավալի է, դժվար է, որովհետեւ շատ դժվար է նմանատիպ հայտարարություն անլը, բայց ես գիտեմ, որ դա իրենց անունի համար են արել: Անունը ավելի բարձր է, քան նյութականը: Ճիշտ քայլ է արել: Թեկուզ իմ նկատմամբ չլիներ, ես կողջունեի անպայման:
Այն, որ իմ եւ իր ընտանիքների հետ կապված մամուլը շատ է ներկայացնում, դա այդպես չէ, ուզում են այդպես ներկայացնել: Ավելի շատ ես քաղաքական եմ տեսնում, քան անձնական խնդիրների հետ կապված, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, թե դրա բարդությունը որտեղ է կայանում: չեմ ուզում հիմա շատ ընդլայնվել: Կապրենք, կտեսնենք, թե աշխատանքը ոնց է ստացվելու:
Դիտարկմնը, որ արդեն ՔՊ-ից քննադատություններ են հնչում Մարտուն Գրիգորյանի հայտարարության առնչությամբ, նա ասաց. «ՔՊ անդամները հլը իրենց մասին մտածեն, թե իրենց կուսակցության երկարատեւությունը ինչքան կլինի, հետո նոր իմ մասին մտածեն: Ես շատ նախագահներ, վարչապետներ եմ փոխել, թող հանգիստ լինեն: Ես չեմ ուզում իջնել իրենց մակարդակին, անձնական վիրավորանք տալ: Ինքան իրենք ինձ վիրավորեցին, ես ուղղակի պատասխանեցի: Իրենք սկսեցին եւ ես պատասխանել եմ»,-ասել է նա:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։